կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 12:22
Մշակույթ

″Երաժշտական շաբաթ Երեւանում″ փառատոնի գալա համերգն` այսօր

″Երաժշտական շաբաթ Երեւանում″ փառատոնի գալա համերգն` այսօր

Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Երաժշտական շաբաթ Երեւանում» փառատոնի գալա համերգը` հայ աստղերի եւ Ռուսաստանից ժամանակ անվանի հյուրերի մասնակցությամբ: Համերգը շոումեն Էմիլ Կարատի ստեղծագործական երեկոն է, ով նշում է բեմական գործունեության 20-ամյակը:

 

Գալա համերգին մասնակցելու են Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, «Դորիանսը», Մարիամ Մերաբովան, Արթուր Գրիգորյանը, Հայկոն, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Էրիկը, Ռազմիկ Ամյանը, Արմինկան, Սոնան, Արամեն, Մաշա Մնջոյանը…

 

Համերգը վարելու են Լերա Կուդրյավցեւան, Էմիլ Կարատը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Գայանե Ասլամազյանը եւ Սիմոն Կանդիլյանը: