Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս այցելել էի Հայաստանի ազգային պատկերասրահ: Սրահներից մեկում, երբ ցանկանում էի քանդակներից մեկը լուսանկարել, հսկիչն ասաց, որ արգելվում է, եթե հատուկ տոմս չունես: Ըստ նրա` նոր օրենք է դուրս եկել` մեկ նկարը լուսանկարելու համար անհրաժեշտ է վճարել ևս 800 դրամ /տոմսի արժեքից բացի/, վերցնել կտրոն և նոր միայն լուսանկարել: Ի դեպ, մեկ կտրոնով կարելի է լուսանկարել մեկ նկար:
Հարցին, թե այդ դեպքում կարելի՞ է, արդյոք, լուսարձակմամբ էլ նկարել, աշխատակցուհին պատասխանեց, թե` այո:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանը նշեց, որ նման բան գոյություն չունի, եղածը թյուրիմացություն է: Նրա հավաստմամբ` հրահանգել է աշխատակիցներին, որ թույլատրեն ոչ պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարներ անել` հուշի համար, բայց` առանց լուսարձակման, իսկ պրոֆեսիոնալ նկարահանումերի համար հարկավոր է թույլտվություն ունենալ:
«Պրոֆեսիոնալ նկարահանման համար պետք է դիմում ներկայացնեն, թե ինչ նպատակով են հետագայում օգտագործելու նկարները, համապատասխան պայմանագիր պետք է կնքվի, վճարում կատարեն և նոր միայն նկարեն: Ի դեպ, այս դեպքում էլ` առանց լուսարձակման: Հիմա եթե լուսանկարներ են պետք լինում, մենք ինքներս ենք տրամադրում /վճարովի սկզբունքով/, քանի որ հիմա արդեն թվայնացնում ենք մեր հավաքածուն»,- ասում է Հակոբյանը:
Կարինե Հարությունյան