|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Չուխաջյան Ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և գալա համերգը:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից: Երեկոյի ընթացքում դիրիժորական վահանակի մոտ կլինի նաև Հայկ Դավթյանը:
Համերգի մենակատարներն են ջութակահարներ Հայկ Դավթյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը: