|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթը:
Yerkir.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր երեք թեկնածու՝ Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը: Մրցույթն անցկացվում էր երկու փուլով` թեստավորում և հարցազրույց: Սաթենիկ Վարդանյանը չի հաղթահարել մրցույթի առաջին փուլը: Երկրորդ` հարցազրույցի փուլի արդյունքների համաձայն` հանձնաժողովը կատարել է իր ընտրությունը` Արման Ծատուրյանը նշանակվել է Ազգային պատկերասրահի տնօրեն:
Հիշեցնենք, որ Ծատուրյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենն է: