Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի սպանդի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը գործին առնչվող որևէ հարց չտվեց գլխավոր դատախազին:
«Ի՞նչ չգիտեինք, որ մեզ պետք է փոխանցեր գլխավոր դատախազը: Այդ պատասխանների 90 տոկոսից ավելին մենք գիտեինք: Ես կարծում եմ, որ ավելին ոչինչ չպետք է ասի` իրավական էթիկայից ելնելով»,- ասաց նա և հավալեց. «Մենք ուզում ենք, ի վերջո, ճշտել, թե ինչու ենք հասել այն օրվան, որ ռուսական մամուլը մեզ դիտում է որպես մի երկիր, որի վրա կարելի է ոտքերը սրբել: Ձեզ հարց չեմ տալու, քանի որ այն հարցերը, որ Ձեզ ունեմ տալու, գիտեմ` չեք կարողանալու պատասխանել, ոչ թե չեք կարող, այլ իրավունք չունեք»:
Դիմելով ԱԺ-ի ղեկավարությանը` պատգամավորը նշեց, որ պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել: «Դուք ձեր պահվածքով սադրում եք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում»,- նշեց նա:
Հակոբյանն առաջարկեց դռնփակ լսումներ անցկացնել և քննարկել ստեղծված իրավիճակը: «Վստահ եմ, որ կունենանք իմաստնություն, որ ճիշտ շեշտադրումներ անենք` այս վիճակից դուրս գալու համար»,- եզրափակեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, որ պատգամավորներն են խնդրել, որ գլխավոր դատախազը ներկա լինի, և դռնբաց լսումներ լինեն: