|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վաչե Տերտերյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ: