Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են միջնորդել, որպեսզի հայկական կողմը ևս Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն նշանակի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դրա համար բոլոր հիմքերը կան:
«Ռուսական կողմի դատաքննության ընթացքում Պերմյակովը ցուցմունք չէր տալիս, որևէ բան չէր խոսում, նրա պահվածքը շատ տարօրինակ էր: Նրա պահվածքն այնպիսի հետևության է հանգում, որ նա միանշանակ որոշակի խնդիրներ ունի: Այն պահից սկսած, երբ Պերմյակովը ռուսական կողմում էր հայտնվել որոշակի խնդիրներ կային, բայց չէինք պատկերացնում, որ ռուսական կողմը կպաշտպանի իր սպաներին, բժիշկներին, ովքեր նրան զորակոչել էին բանակ: Ակնհայտ է, որ նման պարագայում նա չպետք է զորակոչվեր»,-ասաց Սահակյանը և հավելեց, որ ռուսական կողմը պետք է հետևողական լիներ, որ նրան զորակոչողները պատասխաանատվության ենթարկվեին:
«Սակայն մենք տեսանք, որ ռուսական կողմը որևէ ջանք չի թափել, որպեսզի որևէ մեկը ենթարկվի պատասխանատվության»,-ասաց նա: Փաստաբանը նաև նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որ հայկական կողմն այդ փորձաքննությունը նշանակի:
Իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանը նշեց, որ ռուսական կողմի դատաքննության ընթացքում Պերմյակովի նախաքննական ցուցմունքից իրենց համար նորություն էր այն, որ Պերմյակովն Ավետիսյանների տանն ինչ-որ բաներ է փնտրել, մանրամասն նշված էր զորամասը լքելու ժամը, որ ժամին է գտնվել Ավետիսյնաների տանը, երբ է դուրս եկել և այլն: Փաստաբանի խոսքով՝ Պերմյակովի ցուցմուքներից ակնհայտ էր, որ նա սահմանն անցնելու դիտավորություն է ունեցել:
«Այդ հոդվածով, ինչպես նաև գույքի հափշտակության հետ կապված մեր իրավապահները պետք է քայլեր իրականացնեն: Այս կապակցությամբ ևս նրա քայլերին իրավական գնահատական պետք է տրվի»,-ասաց նա: