կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 11:01
Իրավական

Քաղաքացիների դժգոհությունների առաջին տեղում իրավապահ համակարգն է. Կարեն Անդրեասյան

Քաղաքացիների դժգոհությունների առաջին տեղում իրավապահ համակարգն է. Կարեն Անդրեասյան

ԱԺ-ում շարունակվում են 2013թ. բյուջեի կատարման քննարկումները, և հաշվետվություն ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

 

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանին ի պատասխան, թե ինչպես է որոշվում ՄԻՊ գործունեության արդյունավետությունը, նա նշեց, որ ՄԻՊ գործունեության չափանիշներից է այն, թե որքանով են ընդունվել ՄԻՊ օրենսդրական նախաձեռնությունները տարբեր պետական մարմինների կողմից:

 

Այս տարի այդ նախաձեռնությունների ընդունումը կազմել է մոտ 51 տոկոս, ընդունվել է ավելի քան 6000 դիմում ՀՀ քաղաքացիներից, 35 տոկոսով լուծվել են դիմումատուների խնդիրները: Եվ դրանք այն արդյունքներն են, որոնք ուրախացնում են ՄԻՊ-ին: «Հաճախ դիմումատուները չիմացությունից կարող են ՄԻՊ-ին դիմել այնպիսի հարցերով, որոնք մեր իրավասության ներքո չեն, և այդ դիմումները կարող են չքննվել: Ահա, թե ինչու շուտով հեռուստատեսությամբ կլինեն հոլովակներ, որով մենք բացատրում ենք` երբ դիմել, երբ չդիմել ՄԻՊ-ին»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

 

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիները դժգոհում են դատաիրավական համակարգից` դատարաններից, դատախազությունից, և որ մարդիկ ամենաշատը խնդիրներ տեսնում են իրավապահ մարմինների հետ:

 

«Թվում է` աբսուրդ է, որովհետև քաջ գիտենք, որ սոցիալական-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները երկրորդ տեղում են, առաջին տեղում դժգոհություններն են իրավապահ համակարգից»,- ասաց Կարեն Անդրեասյանը: