|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալության վերաբերյալ.
«Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:
Կատարվածը Հայաստանում օրեցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի և հուսահատության մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:
Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։
Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են և դատապարտված»։