|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օֆշորային սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման ձգձգման պատճառն այս անգամ Վրաստանի արդարադատության նախարարն է, ով պետք է ստորագրի արտահանձնման վերաբերյալ որոշումը, ինչից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը:
ՀՀ դատախազությունից Yerkir.am-ին մոտ մեկ շաբաթ առաջ հայտնել էին, որ թեև Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել, սակայն Վրաստանի արդարադատության նախարարը դեռևս չի ստորագրել համապատասխան որոշումը:
Yerkir.am-ը փորձել է հենց Վրաստանի գլխավոր դատախազության արտահանձնման հարցերով զբաղվող դեպարտամենտից որոշ մանրամասներ պարզել Աշոտ Սուքիասյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ:
Վրաստանի դատախազությունից մեզ հայտնեցին, որ սպասում են, որ արդարադատության նախարարը մոտ օրերս կստորագրի Սուքիասյանի արտահանձնման մասին որոշումը: