Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 15:02
Իրավական

Նավասարդ Կճոյանը` Աշոտ Սուքիասյանի ձերբակալման մասին

Նավասարդ Կճոյանը` Աշոտ Սուքիասյանի ձերբակալման  մասին

Այսօր առավոտյան yerkir.am-ի լրագրողին բախտ վիճակվեց լինել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աշխատասենյակում, նրա կողմից օրհություն ստանալ և կարճ առանձնազրույց ունենալ:

 

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սկզբում զարմացավ, երբ մեր լրագրողը ցանկություն հայտնեց նրան առնչվող մի քանի հարց ուղղել: «Ինձ հետ կապված ի՞նչ կարող է լինել, ինձ հետ կապված ոչինչ չկա»,- ասաց նա:

 

Փոխարենը հոժարակամ պատասխանեց պահքի հետ կապված մեր հարցին: Դիտարկմանը, թե` չե՞ք կարծում, որ այսօր շատերի մոտ պաս պահելը ձևական բնույթ է կրում, սրբազանը պատասխանեց. «Այո’, նման բան կա, սակայն դա չի նշանակում, որ պահքի խորհուրդը վերանում է»:

 

Ցավոք,  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ զրույցն ավարտվեց, երբ մեր լրագրողը փորձեց հետաքրքրվել` արդյոք նա կզբաղվի իր սանիկի` օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի հոգևոր դաստիարակությամբ, երբ վերջինիս արտահանձնեն Հայաստանին:

 

Սրբազանի պատասխանը` yerkir.am-ի տեսանյութում: