Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան և կալանավորել: News.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:
Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:
Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել: Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է: Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:
Մի՞թե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:
Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:
Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:
Այո, համոզված եմ, որովհետև Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր և մեկնաբանություններ էինք լսում կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա, և ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:
Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաև Ձեր անունը: Հնարավո՞ր է` Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:
Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք, և իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում