կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 17:44
Տարածաշրջան

Գյուլենի արտահանձման հարցը քննարկելու նպատակով թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Գյուլենի արտահանձման հարցը քննարկելու նպատակով թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) անդամներից կազմված պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:  Ըստ թուրքական Anadolu լրատվական գործակալության` 4-օրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ամերիկացի կոնգրեսականների և հասարակական մի շարք գործիչների հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը: 

Հանդիպումների օրակարգում են լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունները,  սիրիական ճգնաժամը, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: 

Պատվիրակության մեջ են ընդգրկվել Թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալի Սարըքայան,   պատգամավորներ Ռավզա Քավաքչը Քանը, Սենա Նուր Չելիքը,  Էմինե Նուր Գունայը և այլք:

ԱԶԿ-ական պատգամավոր Քանը Anadolu-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, խոսելով Գյուլենի արտահաձման հարցի մասին, նշել է, որ նա վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև հենց ԱՄՆ-ի համար: Քանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Գյուլենի վերաբերյալ մեղադրանքների փաթեթը արդեն փոխանցվել է ամերիկյան կողմին:

Խոսելով սիրիական ճգնաժամի մասին` նա նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Միևնույն  ժամանակ, Թուրքիայի համար թե\' Քուրդիստանի բանվորական կուսակցություն (ՔԲԿ-PKK)ը , թե Սիրիայի քրդական ուժերը հանդիսանում են ահաբեկչական կազմակերպություններ: