Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում արտահանձնման մասին օրենքում փոփոխություններին դեմ հարյուրավոր ցուցարարներ նստացույց են իրականացնում, հայտնում է South China Morning Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` բողոքի ակցիան սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտ 13:00-ի սահմաններում օդանավակայանի ժամանումների սրահում, որտեղ ցուցարարները թռուցիկներ են բաժանում ուղևորներին, որում մանրամասն բացատրում են բողոքի ակցիայի պատճառները:
Բողոքի ակցիան նախաձեռնողները լիահույս են, որ իրենց ակցիան մասշտաբային բնույթ կկրի և, որ ամենակարևորն է` տեղի ոստիկանությունը կհարգի խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու բնակիչների սահմանադրական իրավունքն ու չի փորձի միջոցներ գործադրել այն ցրելու նպատակով:
Նշվում է, որ չնայած ակցիայի կազմակերպիչների պնդումներին` միանգամայն խաղաղ է անցնելու ամեն ինչ, օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհնազանդության ակցիաներն Հոնկոնգում սկիզբ էին առել դեռևս հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Փոփոխությունների ընդունման դեպքում` թույլ կտրվի Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: