Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Որքան ձգվում է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան կողմերը սպառազինվում են, այնքան մեծանում է նոր էսկալացիայի ռիսկը, այդ թվում` պատերազմի ռիսկը Հայաստանի և Ադրբեջանի միջև. ըստ РИА Новости-ի `Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Այս երեկո Վիեննայում անցկացվելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների մասնակցությամբ:
Ըստ Շտայնմայերի` ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում, և Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցում է նրան:
«Մեր կարծիքով` նպատակը պետք է լինի շփման գծում հրադադարի ռեժիմի հաստատումն ու ամրապնդումը, վստահությանն ուղղված միջոցառումների համաձայնեցումը և բանակցային գործընթացի սկսումը: Դա որոշ ժամանակ է պահանջում, մոտ օրերս որոշում չի լինի»,- ասել է նա: