|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային և Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետև այնտեղ ևս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են մի կողմից իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:
«Միջազգային փորձաքննությունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ, ով մեռած, և հետո` կա նաև հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը ևս խիստ ժամանակատար է», -ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում