Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց նրան. «Դուք կարո՞ղ եք այստեղ հայտարարել, որ եթե նման պահանջ առաջ քաշվի, դուք կհրաժարվե՞ք Մաքսային միությանն անդամակցելու գործընթացից»:
Պատգամավորը հիշեցրեց, որ ՄՄ հիմնադիր երկրների նախագահները և առանձին չինովնիկներ պարբերաբար բարձրացրել են այն հարցը, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում պետք է մաքսակետեր տեղադրվեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հորդորեց քիչ խոսել Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի մասին`մինչեւ բանակցություններն ավարտվեն. «Այդ մասին քիչ խոսեք մի քիչ, շատ խոսելը խաթարում է բանակցություններին: Մենք ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես ուզում ենք, բայց դրա մասին կխնդրեմ, որ քիչ խոսենք»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա ամսվա ընթացքում լինելու է ՄՄ երկրների նախագահների հանդիպում, որից հետո մի շարք հարցեր կհստակեցվեն: