|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր Россия Сегодня-ում ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մաքսային սահմանի մասին. հայտնում է ИА REGNUMը:
Հարցին՝ լուծվե՞լ է, արդյոք, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսայինների ներկայության հարցը, նա պատասխանել է. «Մոտ ժամանակներս չենք պլանավորում… Ես վերջերս ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Հավանաբար, նա կայցելի սահման, սակայն միջամտել հայ մաքսայինների աշխատանքին մենք չենք պատրաստվում: Այսօրվա դրությամբ` գլխավորն աշխատանքային լեզվի հարցն է: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունում մենք օգտագործում ենք ռուսերենը` որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը»: