կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-28 20:40
Քաղաքական

Երբևէ չի լինելու մաքսակետ կամ սահման Արցախի ու Հայաստանի միջև. ԼՂՀ վարչապետ

Երբևէ չի լինելու մաքսակետ կամ սահման Արցախի ու Հայաստանի միջև. ԼՂՀ վարչապետ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Առցանց հարցուպատասխան ԼՂՀ վարչապետի հետ» ձեւաչափով հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մաքսակետ կտեղադրվի Հայաստանի ու Արցախի միջև, պատասխանել է. «Մի բան կարող եմ հայտարարել, որ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ, սահման, չի լինելու երբևէ:Ոչ միայն այսօր, այլ երբև է չի լինելու նման մաքսակետ կամ սահման Արցախի ու Հայաստանի միջև»:


Այն հարցին, թե արդյոք՞ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը պայմանավորված է Արցախի հարցով,  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցին Հայաստանի իշխանավորները պատասխանել են, երևի տեխնիկական ինչ-որ խնդիրներ կան»: