Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Այսօր` ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով սահմանին նկատվող լարվածությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ տեղյակ է իրավիճակից, մասնավորապես` այսօրվա դեպքից, զրուցել է պաշտպանության նախարարի հետ, նա էլ մանրամասն ներկայացրել է իրավիճակը:
Ըստ վարչապետի` ամեն ինչ վերահսկողության տակ է: Ներկա իրավիճակում թեև կա լարվածություն, բայց Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ դա լրագրողների ներկայացրածի աստիճան է: Թե ինչո՞վ է պայմանավորված այս լարվածությունը, վարչապետի տեղեկացմամբ, հիմա հստակեցնում են:
«Անպայման կզեկուցեն մեզ, առայժմ պատճառները հայտնի չեն, տարբեր մեկնաբանություններ կան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լսելով մեր այն հարցը, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեղադրվելո՞ւ է, Հովիկ Աբրահամյանը հեռացավ՝ այն թողնելով անպատասխան: