կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 09:45
Քաղաքական

ՀՀԿ խորհուրդն ընդլայնվելո՞ւ է, թե՞ ոչ

ՀՀԿ խորհուրդն ընդլայնվելո՞ւ է, թե՞ ոչ

«Հրապարակը» գրում է.«Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը ներկայացել է 5 կիլոյանոց պապկայով՝ մայիսի 24-ի ՀՀԿ համագումարի մասին. ինչ ելույթներ՝ ինչ թեմաներով, ընդմիջումը՝ երթ, ֆուրշեթո՞վ, թե՞ «բեզ», ովքեր պետք Է մասնակցեն, հյուրեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։

 

Բոլորը, գլուխներն առած ձեռքերի մեջ, ձանձրացել են 2 ժամ տևած այդ «խորաթայից»։ Բաց է մնացել հարցը. ՀՀԿ խորհուրդն ընդլայնվելո՞ւ, թե՞ ոչ, ոմանք, ասենք՝ Տիգրան Արզաքանցյանը, խորհրդից դո՞ւրս է գալու, որովհետև Հայաստանում չէ։ Մեր տեղեկություններով՝ այո, Արզաքանցյանը «դուրս է բերվելու»։ Նոր մարզպետներ են հայտնվել, նրանք դառնալո՞ւ են խորհրդի անդամ, թե՞ ոչ։

 

Մեր տեղեկություններով, ՀՀԿ առանց այն էլ գերաճ տված խորհուրդը ևս մեկ տասնյակ «նվիրյալներով» ուռճացվելու է։ ՀՀԿ համագումարի ինտրիգը, սակայն, ինչպես միշտ, ՀՀԿ տեղակալներին, ԳՄ անդամներին է վերաբերելու։ Նոր անդամներ ավելանալո՞ւ են ԳՄ-ում. այս հարցը նույնպես բաց է թողել Սերժ Սարգսյանը, ինտրիգը հասցնելով առաջիկա հինգշաբթի օրվա ԳՄ նիստ»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։