կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 16:16
Քաղաքական

Զուրաբյանը փորձում էր խրատներ տալ, ինչը ճիշտ մոտեցում չէ. Աղվան Վարդանյան

Զուրաբյանը փորձում էր  խրատներ տալ, ինչը ճիշտ մոտեցում չէ. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, միայն Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը հստակ արտահայտեցին իրենց տեսակետը` Դաշնակցությունը կողմ էր այդ ծրագրին, իսկ ՀԱԿ-ը` դեմ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը կառավարության նախագծի վերաբերյալ:

 

Մեր հարցին` հնարավո՞ր է, որ կառավարության նախագծի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները լուրջ արգելք հանդիսանան քառյակի հետագա համագործակցության համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դա ՀԱԿ-ի դիրքորոշումն էր, որը տարբերվում էր մեր դիրքորոշումից: Բայց մենք երբեք երդում չենք տվել, որ բոլոր հարցերում պետք է միակարծիք լինել: Պարզապես ես համաձայն չեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի այսօրվա ելույթի այն մասին, որով մի տեսակ փորձում էր խրատներ տալ, դասեր տալ այլ ֆրակցիաներին, սա ճիշտ մոտեցում չէ»:

 

Պատգամավորը հավելեց, որ քառյակը համագործակցում է այն հարցերի շուրջ, որոնց մասին չորս ուժերն ունեն համաձայնություն, մնացած հարցերում ամեն մեկն ազատ է իր դիրքորոշումներում: