Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր Երևան վերադառնալուց հետո կզեկուցեն Քեսաբում տիրող իրավիճակի մասին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ուրախ է, որ Սիրիա են մեկնել մի խումբ պատգամավորներ, սակայն ուրախ չէ, որ Սիրիա է մեկնել միակուսակցական ձևաչափով պատվիրակություն: «Փառք Աստծո, Հայաստանի խորհրդարանը միակուսակցական չէ, և շատ ավելի կոռեկտ ու ճիշտ կլիներ, եթե պատվիրակության կազմում լինեին ներկայացուցիչներ նաև այլ քաղաքական խմբակցություններից: Քաղաքական մեծամասնությունն անընդհատ խոսում է երկխոսության կարևորության մասին, սակայն անտեսել մյուս կուսակցություններին, կարծում եմ, ճիշտ չէ: Ճիշտ հասկացեք, մենք խնդիր չունենք, քանի որ Դաշնակցությունը նաև Սիրիայում է փորձում պաշտպանել հայության այդ հատվածի գոյապահպանման խնդիրները, սակայն նման գործելաոճը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Աղվան Վարդանյանին, նշեց, որ միակուսակցական պատվիրակություն չի մեկնել Սիրիա, քանի որ դրա կազմում են նաև «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նույնպես տարակուսանք հայտնեց Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորական պատվիրակության կազմի վերաբերյալ` այն անվանելով «կասկածելի»: