կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 14:33
Քաղաքական

Ես ամեն ինչը ոչինչ համարող հայացք չունեմ. Աղվան Վարդանյան

Ես ամեն ինչը ոչինչ համարող հայացք չունեմ. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողներին ասաց, որ գոհ է կառավարության աշխատանքից:

Դիտարկմանը` եթե գոհ է և դա վերագրում է վարչապետին, ապա չի՞ կարծում, որ  Կարեն Կարապետյանը պետք է շարունակի պաշտոնավարել, նա պատասխանեց, որ Կարեն Կարապետյանին չի վերագրում: «Իհարկե, նրա դերը կարևոր է, սակայն ես վերագրում եմ խնդիրների ճիշտ ձևակերպմանը: Խնդիրներն են ճիշտ ձևակերպված, իսկ այդ խնդիրները դրված են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնագրի մեջ: Ամբողջ կառավարության թիմը լավ աշխատանք է կատարել»,- ասաց նա:

Հարցին էլ` ՀՅԴ-ն կառաջադրի՞  վարչապետի` իր թեկնածուին,  Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցին բազմիցս են պատասխանել: «Կա կոալիցիոն համաձայնագիր, քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահորեն ընդունված` իր առաջնորդը: Ես վստահ եմ, որ այդ  առաջնորդն էլ ներկայացնելու է նրա պատկեարցումները` ով ինչով կզբաղվի: Այսօր որքան էլ փորձեք փորփրել, սակայն մի օր մի բան եք գրելու, մյուս օրը` լրիվ այլ բան: ՀՅԴ-ն չունի վարչապետի` իր թեկնածուն: Մենք ունենք համաձայնագիր, որում գրած է, որ վարչապետի թեկնածու առաջարկելու է Հանրապետականը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այն, ինչ մշտապես առաջ է քաշել ՀՅԴ-ն, դարձել է իրականություն: «Մենք այսօր խորհրդարանում ունենք ընդամենը 7 պատգամավոր, սակայն մեր առաջ քաշած գաղափարներն իրականություն են դարձել: Ցանկացած կուսակցություն կերազեր մեր արդյունքների մասին:  Մենք մեր նպատակները, խնդիրները իրականացնում ենք: Ես վստահ եմ որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Ես ամեն ինչը ոչինչ համարող հայացք չունեմ: Տեմպերը պետք է ավելացնենք, հաջորդիվ, ավելի լավ արդյունքներ կունենանք»,- եզրափակեց նա: