կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 19:52
Քաղաքական

Զարմանալի է, որ Հեֆերնի մոտ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է. Արմեն Աշոտյան

Զարմանալի է, որ Հեֆերնի մոտ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է. Արմեն Աշոտյան
Այսօր իր ֆեյսբուքյան էջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թվիթերյան գրառմանը. «Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆֆերնի այօսօրվա թվիթերյան գրառմանը:

ա. ստատուս-քվոն ոչ թե «անըդունելի» է, այլ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:

բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիտերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:

գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված» :