կարևոր
21193 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 12:45
Քաղաքական

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան. Արմեն Աշոտյան

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան. Արմեն Աշոտյան

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ 44- օրյա պատերազմում 11 հազար դասալիքներ են եղել: 

«Սրանք Ալիեւի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված եւ ծրագրային։ 
Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու եւ պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ եւ անբարո փորձեր։

Հա, այս սքրինները մտցրեք նաեւ Նիկոլի հատուկ կարիքների բավարարման եւ անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մռմռա»,- գրել  է նա։