Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն այսօր լրագրողներին ներկայացրեցին իրենց ծավալած գործունեությունը:
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց, որ հունիսյան նստաշրջանը հայաստանյան պատվիրակության համար բավականին պատասխանատու էր: Ըստ նրա` մեր պատվիրակությունը` վեց հոգանոց կազմով, ԵԽԽՎ-ում ուժերի գերլարումով աշխատեց, որպեսզի մեզ համար ոչ արդյունավետ` «ԼՂ օկուպացիայի» վերաբերյալ բառակապակցությունը փոխարինվի մեկ այլ ձևակերպմամբ:
«ԵԽԽՎ զեկույցում ադրբեջանցիները գերնպատակ ունեին` զետեղել ԼՂ օկուպացիայի վերաբերյալ բառակապակցությունը: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը գրեթե պահանջում էր, որ «օկուպացիա» բառը պահպանվի: Պատվիրակներից շատերը պարզապես անտրամաբանական համարեցին Ադրբեջանի այս պահվածքը»,- ասաց Նաղդալյանը` հավելելով, որ մեր եռամիասյնության համատեղ աշխատանքն է տվել ցանկալի արդյունք:
«Մեր ԱԳՆ կառույցները լավ են աշխատել, մեր Սփյուռքի տարբեր հաստատությունները ևս աջակցել են` իրենց երկրներում աշխատանք կատարելով: Մեր պատվիրակության ներկայացուցիչները շատ լավ աշխատեցին: Նաիրա Զոհրաբյանն ու Վահան Բաբայանը Եվրոպայի դաշնախմբին են անդամակցում և բավականին լուրջ գործունեություն են ծավալել: Զուրաբյանը ևս հսկայական աշխատանք կատարեց: Սոցիալիստների քաղաքական խմբի հետ աշխատելու հարցում անուրանալի է Արմեն Ռուստամյանի դերը: Սոցիալիստները մեզ քսանվեց ձայն տվեցին, որն ամենաշատն է: Ժողովրդական կուսակցությունների խմբում աշխատել են Արփինե Հովհաննիսյան ու Մհեր Շահգելդյանը»,- ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը բավական մեծ է: Նաև շատ կարևոր է ձեռագիր պահել կարողանալը: Նաղդալյանը շեշտեց, որ ադրբեջանցիները հետ հարված կարող են մեզ հասցնել, և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք մարտի դաշտում գտնվելուն: