Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի եւ Հայդի Թալիավինիի հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակը. տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: