|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Սենատը միաձայն հավանության է արժանացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը. տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Հիշեցնենք, որ Ռիկարդոնեի թեկնածության հաստատումը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում զգալի տարաձայնությունների առարկա էր դարձել` հանդիպելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի, Բարբարա Բոքսերի եւ Ջիմ Ռիչի ընդդիմությանը:
«Թեեւ մենք շարունակում ենք դժգոհ մնալ Սենատի հարցումներին դեսպան Հեֆերնի տված մի քանի պատասխաններից, այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում աշխատել նրա հետ` փորձելով ընդլայնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները` հիմնվելով ընդհանուր արժեքների եւ երկկողմ հետաքրքրությունների վրա, հատկապես` կենտրոնանալով երկկողմ առեւտրի եւ ներդրումային ծրագրերի վրա»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ջոն Հեֆերնն իր դիվանագիտական գործունեության ընթացքում աշխատել է Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի ափում եւ Չինաստանում: 1994-1996 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում: Մինչ պետական ծառայության անցնելը նա աշխատել է սենատոր Ջոն Դանֆորդի գրասենյակում` որպես սենատորի գրասենյակի ղեկավար եւ գիտաշխատող: