|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքում տեղադրել ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը: Որոշման նախագծին դեմ են քվեարկել «Բարև Երևան» խմբակցության անդամներն ու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ է քվեարկել, ընդհանուր առմամբ, չորս հոգի:
Թե ինչո՞ւ է «Բարև Երևանը» դեմ քվեարկել, Ա. Բախշյանը պատասխանեց. «Երբ այդ նախագիծը ներկայացվեց, ՀՀԿ խմբակցությունից Դեմոյանը բարձրաձայնեց այն մասին, որ ունեն փաստաթուղթ, համաձայն որի` 1937-ին Հայաստանից մարդկանց ցուցակ է եղել, որոնց առաջարկվում էր գնդակահարել: Միկոյանն այդ ցանկն ավելացրել է: Դրա համար էլ մենք էդպես քվեարկեցինք»:
Իսկ թե արդյո՞ք «Բարև Երևանը» դեմ չէր լինի, եթե Դեմոյանը նման բան չհայտարարեր, Ա. Բախշյանը պատասխանեց. «Կարևորը ինֆորմացիան էր, որ մենք իմացանք, մենք չգիտեինք դրա մասին: Եվ դրանից հետո ո՞նց կողմ կքվեարկես այդպիսի մարդու հիշատակին կառուցվելիք հուշարձանին»: