|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ադրբեջանում պատրաստվում են առաջիկա օրերին Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի արձանի փոխարեն Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը։
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել, շինարարական աշխատանքները մեկնարկել են։
Մեր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամայր եկեղեցուց մինչև հրապարակ իջնող Վազգեն Սարգսյանի անվան գեղեցիկ պողոտան փոխվել է Նուրի փաշայի անունով, «Պիտաչոկից» մինչև Ազատության հրապարակ՝ «Կալչեվոյ» հասնող Ազատամարտիկների պողոտան՝ Ադրբեջանի պողոտա, Թումանյանի փողոցը՝ Ռասուլզադեի փողոց, Հեքիմյան փողոցը՝ Ահմեդ Ջավադի փողոց, դեպի «Դեդո-բաբոյի» արձան տանող Մեսրոպ Մաշտոցի փողոցը՝ Բաքվի փողոց։
Ամենակարևորը, Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցի անունը պահպանել են՝ վերափոխելով «Իրեվան»։ Սպասենք Ստեփանակերտի դպրոցներից մեկը Նիկոլ Փաշինյանի անունով կոչելուն»։