Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղադրե՞լ Միկոյանի արձանը, թե՞ ոչ: Այս հարցին գլխավորապես բացասական պատասխան տվեց այսօր Մամուլի ազգային ակումբում թեմային նվիրված քննարկման մասնակիցների մեծամասնությունը:
Անաստաս Միկոյանին դրական լույսի ներքո ներկայացրեց միայն պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, սակայն նա էլ նշեց, թե չի կողմնորոշվում` արդյո՞ք հարկավոր է նրա արձանը տեղադրել և որտե՞ղ` Սանահինո՞ւմ, թե՞ Երևանում:
Այսօրվա քննարկմանը հրավիրված են եղել Երևանի ավագանու ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական անդամներից Թամարա Պողոսյանը, Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը և կողմ քվեարկած այլ անձինք, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Ավագանու անդամներից ներկա էին միայն «Բարև Երևան» խմբակցությունից Դավիթ Սանասարյանը և Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 30-ին, Երևանի ավագանու N149-Ա որոշմամբ, համաձայնություն է տրվել, որպեսզի ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվի Երևանի Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ` Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում:
Այս որոշմանը դեմ էին քվեարկել միայն «Բարև Երևան» խմբակցության անդամները` չորս ձայն, և մեկ հոգի էլ ձեռնպահ էր քվեարկել: