կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 13:52
Հասարակություն

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը կապում է Մաքսային միության հետ

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը կապում է Մաքսային միության հետ

Գրող Հուսիկ Արան դեմ է, որ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցվի մայրաքաղաքում: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեռ մանկուց հիշում է, որ բոլորը Միկոյանի մասին բացասաբար էին արտահայտվում: Նա նաև մեջբերեց Միկոյանի տղայի հուշերը, որը, կարծես, արդարացնում է հոր գործողությունները` եթե հայրը հայամետ քաղաքականություն վարեր, Ստալինը նրան կմեղադրեր հայամետության մեջ ու կվերացներ:

 

«Ես առաջարկում եմ հասարակական լսումներ ու սոցիոլոգիական հարցումներ անցկացնել, որ պարզենք` մարդիկ ուզո՞ւմ են այդ արձանը տեղադրվի, թե՞ ոչ: Ի վերջո, հանրության համար է այն տեղադրվում, մարդիկ էլ թող որոշեն: Այդքան լավ մարդիկ կան, ինչո՞ւ նրանց արձանը չի տեղադրվում»,- ասաց Հուսիկ Արան` հավելելով, որ ինքն այդ արձանի տեղադրման որոշումը կապում է Մաքսային միություն մտնելու հետ:

 

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նաև ասել էր, որ հակասական կերպար ունեցող մարդուն պետք է հանգիստ թողնել, որ նրանք ննջեն գերեզմանում և պատմության մեջ, այլ ոչ թե Երևանի հրապարակում: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համարում է, որ Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի, որովհետև նա շատ լավ բաներ է արել հայ ժողովրդի համար: Yerkir.am-ի այն հարցին, հնարավո՞ր է, որ տարիներ անց որևէ հանրապետականի արձան կանգնեցվի, պատգամավորը պատասխանեց. «Ես դեմ եմ, որ առիթ- անառիթ որևէ մեկի արձանը կանգնեցվի: Պետք է կանգնեցվի այն մարդկանց արձանը, որոնք նշանակալի ներդրում են ունեցել պատմության մեջ ու արվեստի բնագավառում»: