Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքում տեղադրել ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը: Որոշմանը դեմ եղողները հիշեցնում են, որ Միկոյանը մասնակցել է ստալինյան բռնություններին, հազարավոր հայեր են գնդակահարվել նրա կարգադրությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Կարին» պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է Անաստաս Միկոսյանի հուշարձանը տեղադրվի, եթե մինչ այժմ հայ ազգային հերոսների արձանները չկան:
«Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, իմ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի արձանները չկան: Եվ ո՞նց է լինում` այն մարդիկ, ովքեր անկախ Հայաստանի հետ կապ էլ չունեն, նրանց արձանները տեղադրվում են: Իրական հերոսների, ովքեր կերտեցին Անկախ Հայաստանը, նաև Արցախի անկախությունը, արձանները չկան: Թե ինչո՞ւ է Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվում, չեմ կարող ասել, ես չգիտեմ հիմնավորումը, բայց գուցե դա արվում է Մաքսային միության ռուսահաճո քաղաքականության շրջանակներում: Չեմ կարող ասել»,- ասաց Գինոսյանը: