|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Փետրվարի 16-ին «Անի պլազայում» տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը:
«Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ հատորում ընդգրկված է շուրջ 1300 լուսանկար, որոնք ներկայացնում են հայկական զինանշանների, դրոշների, ազգային խորհրդանշանների ու պարգևների պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
476 էջ ծավալով հատորը լույս է տեսել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Շնորհանդեսի ժամանակ տեղի է ունենալու գրքի վաճառք` բարեգործական նպատակներով, իսկ ստացված հասույթը տրամադրվելու է սիրիահայերին օգնություն տրամադրող հիմնադրամին: