|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Քառյակի հանդիպումն ավարտվեց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա արտահերթ աշխատանքային հանդիպում էր, որի գլխավոր հարցը եղել են կուտակայինի հետ կապված խնդիրները:
Քննարկվել է կուտակայինի հարցով կառավարության ներկայացրած նախագիծը: Որոշվել է, որ այն մտահոգությունները, որոնք ունեցել են ոչ իշխանական չորս ուժերը կուտակայինի հարցով, շարունակում են մնալ` որպես մտահոգություն: Ուստի որոշվել է, որ քառյակը կառավարությանը կներկայացնի որոշ առաջարկություններ, որոնք մնալու են քառյակի կողմից ներկայացված նախագծի շրջանակներում:
Քառյակը կսպասի կառավարության պատասխանին, եթե կառավարությունը չընդունի քառյակի առաջարկները, ապա քառյակը կորոշի իր հետագա անելիքները, դրա թվում` կուտակայինի հարցով արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Ըստ էության` Հովիկ Աբրահամյանի կառուցողական առաջարկները մենք չտեսանք նախագծում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նիստի սկզբում ասաց, որ արտահերթ նիստը նախատեսված է մայիսի 12-ին: