Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում, նախքան նիստը սկսելը, ոչ իշխանական չորս ուժերը հանդիպում-քննարկում են հրավիրել: Այս մասին ԱԺ-ից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Հանդիպմանը մասնակցում են ԱԺ ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորներ` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ ՀԱԿ-ից` միայն Լևոն Զուրաբյանը, քանի որ զուգահեռ ընթանում է ՀԱԿ խմբակցության նիստ:
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց օրակարգը` ասելով, որ օրակարգն ընթացքում է ձևավորվում: Սակայն քաղաքական իրադարձությունների պարզ տրամաբանությունը վկայում է, որ քննարկվելու է քառյակի կողմից կուտակայինի հարցով արտահերթ նիստ հրավիրելու հարցը, քանի որ կառավարության ներկայացրած օրինագիծը չի բավարարել քառյակի ակնկալիքները:
Նաև քննարկվելու է երեկ ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ի անակնկալ պահվածքը` մասնակցել ընտրություններին և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին: ԲՀԿ-ի պահվածքը հատկապես հիասթափեցրել էր ՀԱԿ-ին: Երեկ ՀԱԿ պատգամավորները ձեռնպահ էին մնում գնահատականներ հնչեցնելուց` հորդորելով լրագրողներին սպասել մինչև քառյակի հանդիպումը ավարտվի, քանի որ հենց հանդիպման ժամանակ ԲՀԿ պատգամավորները, ըստ երևույթին, կբացատրեն իրենց գործողությունները: