| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեց ոչ իշխանական չորս ուժերի միջև հերթական հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ քննարկվելու է կուտակային կենսաթոշակային օրենքի հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ հերթական հարցերն են քննարկվելու, և որևէ արտակարգ բան չկա:
Քննարկմանը մասնակցում են ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից՝ՙ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ մինչև հերթական քառօրյան` ապրիլի 28-ը, մնացել է 12 օր, եկող երկուշաբթի օրը, ըստ օրացույցի, Մեռելոց է, հավանաբար` արտահերթ նիստը նախատեսվում է անցկացնել երեքշաբթի օրը՝ ապրիլի 22-ին: