կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 19:54
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը` անուններ

Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը` անուններ

Այսօր՝ ևս երկու նախարարի նշանակումից հետո, Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմն ամբողջացավ: Արդեն հայտնի են բոլոր 18 նախարարի անունները:

 

Այսպիսով, իրենց պաշտոնում վերանշանակվել են այս 10 նախարարները.

 

Արմեն Գևորգյան՝ տարածքային կառավարման նախարար,

 

Արտեմ Ասատրյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

 

Արմեն Երիցյան՝ արտակարգ իրավիճակների նախարար,

 

Էդվարդ Նալբանդյան՝ արտաքին գործերի նախարար,

 

Սերգո Կարապետյան՝ գյուղատնտեսության նախարար,

 

Արմեն Աշոտյան՝ կրթության և գիտության նախարար,

 

Հասմիկ Պողոսյան՝ մշակույթի նախարար,

 

Սեյրան Օհանյան՝ պաշտպանության նախարար,

 

Հրանուշ Հակոբյան՝ սփյուռքի նախարար,

 

Գագիկ Բեգլարյան՝ տրանսպորտի և կապի նախարար:

 

Եվս 8 նախարարություն ունի նոր ղեկավար: Այդ նախարարներն են`

 

Արմեն Մուրադյան՝ առողջապահության նախարար (Դերենիկ Դումանյանի փոխարեն),

 

Հովհաննես Մանուկյան՝ արդարադատության նախարար (Հրայր Թովմասյանի փոխարեն),

 

Արամայիս Գրիգորյան՝ բնապահպանության նախարար (Արամ Հարությունյանի փոխարեն),

 

Կարեն Ճշմարիտյան՝ էկոնոմիկայի նախարար (Վահրամ Ավանեսյանի փոխարեն),

 

Երվանդ Զախարյան՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (Արմեն Մովսիսյանի փոխարեն),

 

Գաբրիել Ղազարյան՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (Յուրի Վարդանյանի փոխարեն),

 

Նարեկ Սարգսյան՝ քաղաքաշինության նախարար (Սամվել Թադևոսյանի փոխարեն),

 

Գագիկ Խաչատրյան՝ ֆինանսների նախարար (Դավիթ Սարգսյանի փոխարեն):