կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 14:20
Հասարակություն

Կան թերություններ, և դրանք ուղղել կլինի. Հովիկ Աբրահամյանը՝ կուտակայինի մասին

Կան թերություններ, և դրանք ուղղել կլինի. Հովիկ Աբրահամյանը՝ կուտակայինի մասին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե` կուտակայինի դեմ պայքարը չի՞ անհանգստացնում իշխանություններին, հաստատեց, որ մտահոգում է: «Յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ մեզ մտագոհում է, և մենք պարտավոր ենք տալ բացատրություն, որովհետև միշտ չէ, որ տեղեկատվությունը ռեալ է հասնում հանրությանը: Դրա համար մենք պետք է շատ քննարկումներ անցկացնենք, տեղեկացնենք մանրամասն այն բոլոր բարեփոխումների մասին, որն անում ենք»,- ասաց նա:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները կգնան զիջումների կուտակայինի հարցում, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք գտնում ենք, որ կան թերություններ, և ուղղել կլինի դրանք, բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կճնշենք, դա ճնշման հետ կապ չունի»: Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են հանել կուտակային բաղադրիչը, Աբրահամյանը պատասխանեց. «Պատրաստ ենք քննարկել»: