Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Տիգրան Սարգսյանին` վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասաց. «Ձեզ ինչի՞ է թվում, որ ես Տիգրան Սարգսյանի աշխատանքին պետք է գնահատական տամ։ Ես եմ հնչեցրել երեկ վարչապետերի ակումբի մասին գաղափարը, հետամուտ կլինեմ, կմտածենք ձևաչափի մասին: Իմ կարծիքով` ճիշտ գաղափար է, արդյունավետ կլինի, կօգտագործենք իրենց փորձը, իրենց գիտելիքները»:
Հարցին` կարելի՞ է ասել, որ իր` վարչապետ դառնալը խափանեց քառյակի գործունեությունը, վարչապետը պատասխանեց. «Ես որևէ գործ խափանելու տրամադրություն և մտադրություն չունեմ, իմ բոլոր մտադրությունները, տրամադրությունները լավ գործեր անելն է, ոչ թե որևէ գործ խափանելը»:
Հարցին, թե` ե՞րբ կիմանա վարչապետը` ովքեր էին ստվերում, և ովքեր են դուրս եկել, նա նշեց, որ երբ իմանա, առաջինը մամուլին կհայտնի նրանց անունները:
Վարչապետը նշեց, որ հիմա իրեն հուզում է այն հարցը, որ ինքը լավ աշխատի, ազնիվ աշխատի, թափանցիկ աշխատի, ինչքան ուզում է դեմ լինեն իրեն, կարևորը փաստ չլինի, որ իրեն մեղադրեն, և կարևորը, որ որևէ սխալ որոշում չկայացնեն, աշխատեն: Նա կարևորեց, որ կառավարության նոր թիմի մեջ կա եռանդ, և բոլորը համերաշխ ձևով փորձում են գործը տանել առաջ:
«Շատ կարևոր հանգամանք է ինձ համար, իսկ ով չի աշխատի կամ վատ կաշխատի, մենք կբաժանվենք իրենից: Ես էլ համոզված եմ, որ ինձ մոտ հաջողվելու է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: