|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպում է ունեցել Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Էրքան Գյուրալի և գործադիր խորհրդի նոր կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թուրքական լոբբիի աշխատանքն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ: Այդ առնչությամբ Գյուրալը հայտարարել է, որ իրենց «Ազգային հարց» նախագծում ներառված է «Թուրքական լոբբիի աշխատանքը` ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների» ծրագիրը:
Գյուրալը վստահություն է հայտնել, որ եթե հիմա է համայն հայությունը, 1915-ի ցեղասպանության հետ կապված, քարոզչություն իրականացնում, ապա 2015 թվականին այդ քարոզչությունը հասնելու է իր գագաթնակետին`«լուրջ վնաս հասցնելով Թուրքիային»: Զրուցակիցները եզրակացրել են, որ իրենց անհրաժեշտ է համախմբվել` «թույլ չտալու Թուրքիայի համար անցանկալի հետևանքներ»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու քայլերը Գյուլն ավելի վաղ քննարկել է նաև աշխարհի տարբեր երկրներում թուրք դեսպանների հետ: