|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
2015 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում ընկերական հանդիպում է անցկացնելու ԵՎՐՈ-2016-ը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականի հետ, որը նախատեսված է անցկացնել Փարիզի «Ստանդ դե Ֆրանս» մարզադաշտում:
Այս առիթով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդանը նամակ է գրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոյելա Գրայետին, որպեսզի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը տեղի ունենա ոչ թե Փարիզում, այլ Մարսելում:
Նամակում մասնավորապես ասվում է. «Պարոն նախագահ, ես ցանկացա, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ.-ը Մարսելում լինի Հայաստանի տարի: Մենք կցանկանանք, որ Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը կայանա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում և թույլ տանք դրանով, որ Մարսելում ապրող 80.000 հայերը բացահայտեն Հայաստանի հավաքականը: Հուսով ենք՝ հաշվի կառնեք այն հանգամանքը, որ «Վելոդրոմ» մարզադաշտում վերջին խաղերին երկրպագուների ռեկորդային քանակ է ներկա լինում, և այն, որ Մարսելը ճանաչվելու է 2017 թվականի Եվրոպայի սպորտի մայրաքաղաք»: