Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերից և ոչ մեկում Կոմպոզիտորների միությունը, որքան էլ տարօրինակ է, ընդգրկված չէ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ զարմանալի է` ինչո՞ւ երաժշտական ծրագրերի իրականացման համար հանձնախմբերում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր երաժշտության հետ որևէ կապ չունեն: Կոմպոզիտորների միությունն, այնուամենայնիվ, պատրաստվում է իր ներդրումն ունենալ:
«Մենք վոկալ-գործիքային երաժշտության մրցույթ ենք հայտարարել, որը խոստացավ ֆինանսավորել Սոնա Վանը: Մրցույթի արդյունքները կամփոփենք հունվարին, որից հետո ես հույս ունեմ, որ մենք արդեն կկարողանանք սիմֆոնիկ համերգ կազմակերպել»,-ասաց Սաթյանը:
Մաեստրոյի կարծիքով` ճիշտ ժամանակն է մի կողմ դնել լացակումած, նվնվացող ելևէջներով գործերը, քանի որ մենք նաև հաղթող ժողովուրդ ենք, հաղթանակներ ենք տեսել՝ Սարդարապատ, Ղարաբաղ, և շեշտը պետք է հենց սրա վրա դնել:
«Մեծածավալ ստեղծագործություններ` բալետային ներկայացում կամ օպերա, մինչ այսօր էլ չի ստեղծվել Ցեղասպանության թեմատիկայով: Բնականաբար, սա պետք է պետպատվերով արվի: Ես, օրինակ, մի գործ ունեմ, «1915 թվական» է կոչվում` դուդուկի, կամերային նվագախմբի, հարվածային գործիքների համար: Այս ստեղծագործության պրեմիերան կայացել է Սոչիում, իսկ Հայաստանում, ցավոք, այն չի էլ հնչել»,- ասաց Սաթյանը: