|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ըստ stargundem-ի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին, դիմել է թուրք դեսպաններին` վստահեցնելով, որ հայկական սփյուռքը միակողմանի է պատմությունը ներկայացնում, և իրենք պատրաստ են դիմակայել «նման սև քարոզչությանը»:
«Հայկական սփյուռքը 2015-ի իր պատրաստություններն սկսել է: Հասկանալով և բացատրելով Առաջին համաշխարհային պատերազմի պատմագիտական տվյալները` ապահովելու ենք, որ 2015-ին բոլորը դա հասկանան: Դուք շատ լավ գիտակցում եք, որ եթե մի ազգ իր պատմությունից կտրվի, չի գոյատևի, ամբողջական չի լինի: Ազգությունները նման են ծառի: Արմատներով հողին են կպչում, արմատներով են կանգուն մնում և արմատներով են ապրում: Արմատ չունեցող, արմատը մոռացող կամ արմատն ուրացող ազգը ոչ միայն անցյալը, այլ նաև ներկան կուրանա և կմնա անդեմ: Պատմությունն աղավաղված գրելով, կամ պատմությունը մոռացող ժողովուրդներն իրենց ինքնությունը, հոգին, արմատները մոռացած դժբախտ ազգեր են: Պատմությունը փորձել են տարբեր կերպ գրել, տարբեր կերպ սովորեցնել, նույնիսկ` մոռացության տալ: Պատմությունը մոռանալը սպանություն է»: