|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահը հարևան Վրաստանի հետ հարաբերութուններն է կարգավորում. հայտնում է milliyet-ը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հունվարի 14-ին հանդիպում էր կազմակերպել թուրք դեսպանների հետ: Նա դեսպաններին զգուշացրել էր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, զգուշանալ Թուրքիային նեղ դրության մեջ գցող հնարավոր բոլոր քայլերից:
Իսկ հունվարի 20-ին Գյուլը հանդիպեց իր հրավերով Թուրքիա ժամանած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում, շնորհավորելով նորընտիր նախագահին, Գյուլն ասել է. «Ընկերը ընկերոջ համար կյանքը կզոհի: Ընկերը ընկերոջը սիրում և իր սիրով ճանապարհ է բացում ընկերոջ համար»:
Գյուլը նախատեսում է Վրաստանի հետ առաջիկայում առանց մաքսատուրքերի առևտուր իրականացնել: