կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 13:36
Սպորտ

Արթուր Աբրահամը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մենամարտ կանցկացնի

Արթուր Աբրահամը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մենամարտ կանցկացնի

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին գտնվում է Հայաստանում: Հայ բռնցքամարտիկն այսօր հանդիպեց լրագրողների հետ:

 

«Հաղթեցի վերջին մենամարտում, սակայն Պոլ Սմիթի հարվածները շատ ուժեղ էին: Մարտն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Մարզիչս գոհ էր իմ  կատարած աշխատանքից: Ինքս երբեք գոհ չեմ լինում իմ մենամարտերից, քանի որ միշտ ավելին եմ ցանկանում: Եթե առաջարկ լինի` կրկին մենամարտել նրա հետ, ապա ես պատրաստ եմ»,- ասաց Աբրահամը և ավելացրեց, որ ցանկանում է նաև մենամարտ անցկացնել Շտիգլից-Շտուրմ զույգի հաղթողի հետ, նաև` պարտվողի: «Իմ հաջոդ մենամարտը հավանաբար կկայանա հունվարին»,- ասաց նա:

 

 Խոսելով հայ բռնցքամարտիկների շանսերի մասին`  Աբրահամն ասաց, որ մեր բռնցքամարտիկները կկարողանան մեդալներ նվաճել աշխարհի առաջնությունում ու օլիմպիական խաղերում:


Yerkir.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մենամարտ անցկացնել, Արթուրը պատասխանեց. «Քյոլն քաղաքի հայ համայնքը նախատեսում է անցկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա է լինելու նաև Հենրիխ Մխիթարյանը: Բացի այդ` լավ միտք տվեցիք (ծիծաղում է): Արդեն մեկ անգամ անցկացրել եմ Հայոց ցեղասպանության  տարելիցին նվիրված մենամարտ: Այս անգամ էլ լավ միտք տվեցիք, և այն կիրագործեմ, քանի որ 100-րդ տարելիցն է»: