կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 16:00
Սպորտ

Ֆուտբոլային շաբաթը հաջող էր Մովսիսյանի և Մխիթարյանի համար

Ֆուտբոլային շաբաթը հաջող էր Մովսիսյանի և Մխիթարյանի համար

Նախորդ շաբաթ արտասահմանյան առաջնություններում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դարձան միայն Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը:

 

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ «Բավարիա»-«Բորուսիա» խաղում: Հիշեցնենք, որ Մխիթարյանի թիմը հաղթել էր խոշոր` 3:0 հաշվով:

 

 Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» խաղում խփել է խաղի միակ գնդակը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանը:

 

Այդ խաղում Արաս Օզբիլիսը նույնպես «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 77-րդ րոպեին:

 

Ֆուտբոլային շաբաթը հաջող կարելի է համարել նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի համար, ով Շվեդիայի Սուպերետան առաջնության 2-րդ տուրում «Ասիրիսկա»-ի կազմում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Ասիրիսկա»-ն այդ խաղում հաթեց 2:1 հաշվով:

 

Գևորգ Ղազարյանը Ուկրանիայի առաջնությունում` «Մետալուրգ»-«Սևաստոպոլ» խաղում, 78-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման: Ղազարյանի թիմը հաղթեց 3:0 հաշվով:

 

Մարկոս Պիզելլին Ղազախստանի առաջնության «Օրդաբասի»-«Ակտոբե» խաղում հյուրերի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ և խաղացել 67 րոպե: Այդ խաղում «Ակտոբե»-ն պարտվել է նվազագույն հաշվով:

 

Արթուր Եդիգարյանը չի մասնակցել Ղազախստանի առաջնության «Կայրաթ»-«Տարազ» հանդիպմանը, իսկ նրա եղբայրը` Արտակը, Լիտվայի առաջնության «Դայնավա»-«Ժալգրիս» խաղում հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Արտակի թիմը հաղթել է խոշոր` 8:0 հաշվով:

 

Այսօր տեղի կունենա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը, որի շրջանակում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Դինամո»-ին: Հիշեցնենք, որ «Վոլգա»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, իսկ դինամոյականների դարպասը կպաշտպանի Ռոման Բերեզովսկին: