Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին խնդրեցին մեկնաբանել Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում է, ինչպես Ռոնալդուն` ֆուտբոլի դաշտում, իսկ Օսկանյանը` նույնն է, թե` Կասիլիասը դառնա կենտրոնական հարձակվող:
«Ես ֆուտբոլային մեկնաբան չեմ»,- կարճ արձագանքեց Վարդան Օսկանյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, անդարադառնալով Շարմազանովի մեկ այլ հայտարարության, որ ձմռան խորը քնից ԲՀԿ-ն արթնանալու փորձեր է կատարում, հայտարարեց, որ դա անպարկեշտ, վիրավորական արտահայտություն է, որին պատասխանելու դեպքում անվերջ շղթա է գոյանալու:
Իսկ երբ արդեն լրագրողները խնդրեցին անդրադառնալ Աշոտյանի այն հայտարարությանը, որ նախագահական ընտրություններին չմասնակացած ուժերը հիմա լիկվիդ են հանձնում, Զոհրաբյանը հայտարարեց, որ պետք չէ փորձել իրեն ներքաշել ոչ հարիր, ցածր մակարդակի բանավեճի մեջ: Օսկանյանն էլ հայտարարեց, որ պատասխանում է միայն այն մարդկանց հայտարարություններին, որոնց վրա հասարակությունը կարող է ուշադրություն դարձնել: