Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի նոր փուլը Ռուսաստանի համար կարող է ավելի հաջող լինել, քան նախորդը. կարծիք են հայտնել Bloomberg-ի վերլուծաբանները։
«Ուկրաինական զորքերը ռուսական նոր հարձակման ընթացքում շրջապատման վտանգի տակ են»,- ասվում է նյութում։
Հեղինակները նշում են, որ Կրեմեննայայի գրավումից հետո Ռուսաստանի Դաշնությունը կարող է շրջապատել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Դոնբասի հյուսիսում, և դա, ըստ գործակալության, կազմում է տարածաշրջանում ուկրաինական ամբողջ խմբավորման մոտ 40%-ը։
Զրահատեխնիկայի շարասյուներ են գալիս նաև հարավից՝ Մարիուպոլից դեպի հյուսիս։ Տեղանքը Ռուսաստանի Դաշնության օգտին է, ինչը հնարավորություն է տվել մեծացնելու հրթիռային հարվածները ուկրաինական ռազմական և այլ ենթակառուցվածքների վրա։
Սա, ըստ վերլուծաբանների, խնդիրներ է ստեղծում Դոնբաս զենքի մատակարարման համար, երկաթգծին մշտական հարվածները բարդացնում են լոգիստիկան՝ արևմուտքից արևելք 1350 կմ երկարությամբ երթուղու երկայնքով:
Միևնույն ժամանակ, Արևմուտքում վիճելի է մնում այն հարցը, թե արդյո՞ք ռուսական հարձակումը հաջող կլինի։ Որոշ վերլուծաբաններ նշում են Դոնբասը գրավելու համար ռուսական զորքերի համեմատաբար փոքր թիվը՝ մոտ 80 հազար մարդ: Ըստ երևույթին, հենց դրա համար են տարածաշրջան անընդհատ բերվում գումարտակային-մարտավարական նոր խմբեր։
Bloomberg-ը գրում է նաև, որ Արևմուտքից զենք պահանջող Ուկրաինայի իշխանությունների բարձր ակտիվությունը բացատրվում է նրանով, որ Կիևը հասկանում է իրավիճակի վտանգավորությունը և տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ ավելի շատ առավելություններ ունի, քան Կիևի մատույցներում: